ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Թուրքիայի ղեկավարության մտադրությունները BRICS-ին միանալու վերաբերյալ, հավանաբար, լուրջ են, եթե երկրի իշխանությունները համապատասխան հայտարարություններ անեն, РБК մեդիա հոլդինգին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել էր, որ Թուրքիան BRICS-ին լիարժեք մասնակցության հայտ է ներկայացրել, և այն այժմ քննարկման փուլում է։
«Ես ելնում եմ նրանից, որ երբ երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ կոնկրետ քայլ է անում, դա հիմնված է լուրջ մտադրությունների վրա»,- ասել է նախարարը՝ պատասխանելով Թուրքիայի մտադրությունների հնարավոր լրջության մասին հարցին։
--00—ՅՄ