ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Էլմոնտում (ԱՄՆ), NHL-ի կանոնավոր առաջնության հանդիպմանը, որում «Նյու Յորք Այլենդերսը» ուժերը չափում է «Վաշինգտոնի» հետ, գոլ խփեց հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։
39-ամյա ռուսաստանցու համար այս գոլը 895-րդն էր իր կարիերայում աշխարհի ուժեղագույն լիգայի կանոնավոր առաջնություններում, ինչը օգնեց նրան դառնալ մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Ուեյն Գրեցկու լեգենդար ռեկորդը (894):
Կանադացին ռեկորդը սահմանել էր 1999 թվականին։
Հետաքրքիր է, որ Ալեքսանդր Օվեչկինի համար այս հանդիպումը 1487-րդն էր իր կարիերայում NHL-ի կանոնավոր առաջնությունում։ Նույնքան հանդիպում ունի նաև հենց լեգենդար Ուեյն Գրեցկին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ