ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News
Բելառուսը 20 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Մյանմա, ինքնաթիռը կիրակի ուշ երեկոյան օդ է բարձրացել Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանից, հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Կիրակի օրը Բելառուսի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մյանմայի բնակիչներին մարդասիրական օգնություն է ձևավորվել։ Անվճար օգնության շրջանակներում կփոխանցվի 20 տոննա քաշով բեռ։ Դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, սնունդ, վրաններ, վերմակներ և այլ իրեր։
Այս պահին Մյանմայում աշխատում են Բելառուսի ԱԻՆ հատուկ ջոկատի 33 փրկարար, շների երկու թիմ, երկու միավոր անհրաժեշտ տեխնիկա։ Բելառուսի ԱԻՆ «ЗУБР» հատուկ նշանակության ջոկատի խումբը մարտի 31-ին ժամանել է Մյանմայի Նայպիդաու օդանավակայան՝ երկրաշարժից հետո օգնություն ցույց տալու, իսկ ապրիլի 1-ին՝ Մանդալայ՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։
--00—ՅՄ