ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության պատվիրակության հետ Նիկոլ Փաշինյանին ճանապարհել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ին պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանում: ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և ամենայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: