Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Ժուրավկա բնակավայրը․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

,
Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի մասին տվյալներ է հրապարակել։
 Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Ժուրավկա բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
 
««Հյուսիս» զորքերի խմբավորման ստորաբաժանումների հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրվել է Սումիի մարզի Ժուրավկա բնակավայրը», – ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
--00--ԱՀ