ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Մեկ քայլ առաջ․ այսպես է մեկնաբանել Սպիտակ տունը ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բանակցությունները․
«Հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ընդգծել է, որ հրահանգներ ունի նախագահ Դոնալդ Թրամփից՝ հնարավորության դեպքում երկխոսության և դիվանագիտության միջոցով կարգավորել ԱՄՆ-Իրան տարաձայնությունները»,- նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է համագործակցեն, որպեսզի հարաբերությունները զարգանան։ Սրանք բարդ խնդիրներ են, և ԱՄՆ հատուկ բանագնացի այսօրվա անմիջական շփումը Իրանի ԱԳ նախարարի հետ մեկ քայլ առաջ է դեպի փոխշահավետ արդյունքի հասնելու համար։
--00--ՍՊ