ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ողջունում է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլջունենի հայտարարությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Ողջունում եմ ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողների արձագանքը և վստահեցնում, որ շարունակելու ենք չտրվել սադրանքների ու իրավունքի գերակայության սկզբունքը ապահովելով լուծել ՍԴ ճգնաժամը»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները խորը անհանգստություն են հայտնել ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի միջև լարվածությոն կապակցությամբ։