ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-ին նշեցին հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի 151-ամյակը։
«Շունն ու կատուն», «Անուշը»․ նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաները մեծ ոգևորությամբ պատմեցին, կարդացին և արտասանեցին Թումանյան։
Դեռ տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրը գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Այս առիթով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շրջեց գրադարանի մոտակայքում և անցորդներին գրքեր նվիրեց։
Քաղաքացիների հետ գրքառատ շփումներից հետո նախարարը երեխաների համար գրադարանում ընթերցեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները։