ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն այն տեսակետին է, որ կորոնավիրուսի համար եթե ոչ առանձին հիվանդանոց, ապա առանձին բաժանմունք պետք է առանձնացված լիներ: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ մտահոգիչ է մարդաշատ վայրում, տվյալ դեպքում հյուրանոցում, մարդկանց մեկուսացնելը:
«Ես, օրինակ, «կարանտինի» մասին բոլորովին այլ պատկերացում ունեմ, քան հյուրանոցում մեկուսացնելն է: Առողջապահության նախարարությունը բացատրական աշխատանքներում պետք է առավել քան թափանցիկ լինի, ես այդտեղ խնդիր եմ տեսնում»,- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։