ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտնել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարն իրեն լավ է զգում և աշխատանքը կշարունակի ինքնամեկուսացման պայմաններում:
Իրանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ ավելի քան 5․52 մլն իրանցի է ապաքինվել կորոնավիրուսից։
--00--ԱԹ