ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ակտիվորեն շարունակում են մշտադիտարկման աշխատանքները»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԱՏՄ-ն:
«Ուշադրության կենտրոնում են խանութները, սննդի, հացի և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն առանձնահատուկ հսկողություն են իրականացնում աշխատակիցների անվտանգության պահպանման նկատմամբ։ Դիտարկումները կրում են շարունակական բնույթ և ուղղված են թերությունների կանխարգելմանը, խախտումների բացահայտմանը և վերացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։