Ֆրանսիայում ինքնամեկուսացման ռեժիմը երկարաձգվել է

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

Ֆրանսիա

   

Ինքնամեկուսացման ռեժիմը, որ  Ֆրանսիայում պետք է ավարտվեր ապրիլի 15-ին, երկարաձգվել է մինչև մայսիսի 11-ը։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։ Գրել է TАСС-ը։

«Հույսն աստիճանաբար վերադառնում է, սակայն Գրանդ Էսթ և Իլ դե Ֆրանս շրջաններում հիվանդանոցները լի են: Այդ պատճառով մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել և հետևել սահմանված կարգին»,- հայտարարել է Մակրոնը։ «Ահա թե ինչու ինքնամեկուսացման խիստ ռեժիմը պետք է երկարաձգվի մինչև մայիսի 11-ը»,- ասել է նա։

Մակրոնը նշել է, որ սահամանփակումներ անփոխարինելի են «վիրուսի տարածումը դանդաղեցնելու համար»։

«Մայիսի 11-ից նոր էտապ կսկսվի։ Մենք կբացենք մանկապարտեզները, դպրոնցներն ու քոլեջները»,- ասել է նա։