ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
ԱՄՆ կառավարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանին 600.000 լրացուցիչ աջակցություն կտրամադրի՝ պայքարելու COVID-19 համավարակի դեմ։ Այդ մասին հայտնում է USAID Հայաստանը:
Այս միջոցները վերջերս հայտարարված 1.1 միլիոն ֆինանսավորման հետ միասին կօգտագործվեն հետևյալ ուղղություններով․
1. պատրաստել լաբորատոր համակարգեր,
2. ակտիվացնել նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողությունը,
3. աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու,
արձագանքման և պատրաստվածության մակարդակը
4. խթանել ռիսկերի հաղորդակցումը, ինչպես նաև զարգացնել այլ անհրաժեշտ ուղղություններ։