ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ի ադմինիստրատիվ աշխատողը վարակվել է կորոնավիրուսով, շրջանակը պարզվում է, ԲԿ-ի աշխատակիցներն էլ թեստավորվում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Եղվարդի համայնքապետի տեղակալ Կարեն Հարությունյանը։
Հարությունյանն ասաց, որ աշխատակցից վարակվել են նաև ամուսինը, նրա եղբայրը և եղբոր կինը, սակայն այս տեղեկատվությունը դեռևս խոսակցությունների մակարդակով է։ Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։