ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված անտառխախտման դեպքերը
Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ծառահատման 100 դեպք։
Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։
Նրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ոստիկանության համապատասխան բաժիններ։