ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
ԱՄՆ նախագահը հինգշաբթի օրը Սպիտակ տանը աղոթքների ծառայության ազգային օրը աղոթել է COVID-19- ի զոհերի հիշատակի համար: Սակայն նրա վարչակազմը քննադատության թիրախում է, քանի որ արգելափակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կրոնական համայնքներին առնչվող ուղեցույցի նախագիծը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Սպիտակ տանն աղոթքով հիշեց հիշատակելով կորոնավիրուսից զոհվածներին, ինչպես նաև այս օրերին առաջնագծում համավարակի դեմ պայքարողներին:
Միևնույն ժամանակ այս ընթացքում երկրում պաշտամունքի վայրերի վերաբացման հետ մեկտեղ, նախագահը արգելափակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ցուցումներն այս առնչությամբ:
Վարչակազմի քննադատներն այս քայլը որակեցին քաղաքականացված և ուղղված Թրամփի ընտրազանգվածին: Այս հարցում առկա են տարբեր կարծիքներ: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ հանրապետական հարցվողների շուրջ 73 տոկոսը ցանկանում է կրկին սկսել եկեղեցի հաճախել, այն ժամանակ, երբ դեմոկրատների շրջանում այդ թիվը մոտ 20 տոկոս է:
Վերլուծաբան Թիմոթի Քեյմի կարծիքով CDC տրամադրած ուղեցույցը կարող է օգտակար լինել հանրության համար, քանի որ կառույցն ունի մեծ փորձ վարակների տարածման կանխարգելման հարցում: Միևնուն ժամանակ փորձագետը գտնում է, որ ուղեցույցի մերժումը նահանգային և տեղական իշխանությունների լիազորություն է, որոնք ամեն դեպքում կարող են կիրառել ուղեցույցի դրույթները:
Այս ընթացքում ԱՄՆ մահմեդակաների ազգային հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ, ուր հաշվի առնելով մոտեցող մահմեդական Ռամադան տոնը՝ կոչ է արել ամերիկացի մահմեդականներին հետևել տեղական և հանրային տարածության կանոններին, ինքնամեկուսացմանը, ինչպես նաև չեղարկել կրոնական ծիսակատարություններն այս ընթացքում: