ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Մայիսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմանում Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 26-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց 2/10 թիվ 50 հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու նրա ուղևորներ, Երևանի Սարի թաղի բնակիչ, 28-ամյա Կարեն Խաչատրյանն ու Դավիթ Սարգսյանը, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։