ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Բարձրագույն որոկավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը հուզում ու անհանգստացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին: 24News-ի հետ զրույցում Հովսեփյանը նշեց, որ Գոգյանը ոլորտի անփոխարինելի մարդկանցից էր, հետևաբար՝ խիստ մտահոգիչ է նրա հրաժարականը:
«Ի դեմս Գոգյանի՝ ԲՈԿ-ում, մասնագիտական առումով, լուրջ կորուստ ենք արձանագրում, ու ես չգիտեմ, թե կգտնվի՞ արդյոք նրա նման սրտացավ մեկ այլ մասնագետ»- ընդգծեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։