ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 2, 24News
Կոտայքի մարզում ասֆալտի գործարաններ են բացվել։ Կապիտալ ճանապարհաշինարարության համար հատկացվել է 22 մլրդ դրամ, նորոգվելու է 500 կմ ճանապարհ։ Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Մասնավորապես Նոր Գեղիի ասֆալտի գործարանը ժամում 110 տոննա ասֆալտ է արտադրում: Այդ ծավալն այլևս չի բավարարում, հետևաբար հին գործարանի կողքին նոր գերմանական տեխնոլոգիայով նոր գործարան են հիմնել: Նոր գործարանը ժամում 250 տոննա ասֆալտ է արտադրում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանի ճանապարհների առնվազն 70 տոկոսը բարեկարգված կլինի: