ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
«Էներգիա» հրթիռատիեզերական կորպորացիայի և Space Adventures Inc ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն 2023 թվականին «Союз МС» տիեզերանավով 2 հոգու համար կարճաժամկետ արշավ է նախատեսվում Միջազգային տիեզերակայանի ռուսական կայանում։ Այս մասին հայտնում է կորպորացիայի կայքը։
Նախատեսվում է, արշավախմբի անդամներից մեկը արհեստավարժ տիեզերագնացի հետ բաց տիեզերք դուրս կգա։
Պատմության մեջ առաջին անգամ է պայմանագիր ստորագրվել տիեզերական զբոսաշրջիկի՝ բաց տիեզերք դուրս գալու վերաբերյալ։
--0—ՄՀ