ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն արքայական ակումբից հեռանալու ցանկություն չունի։ Լուրեր են շրջանառվում, թե նա պայմանագիր է կնքել «Յուվենթուսի» հետ․
«Դեռ 2 տարի առաջ էի մամուլում կարդացել, որ պայմանագիր եմ կնքել «Յուվենթուսի» հետ: Ինձ հաճելի էր տեսնել «Յուվենտուսի» երկրպագուների ուրախությունը:Չեմ ցանկանում հեռանալ «Ռեալից» և հուսով եմ, որ ակումբը ևս չի ցանկանում բաժանվել ինձանից»,- ասել է բրազիլացին։