ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել Ձորագետ գետի դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։
Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։
Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի Ընկերությունը չունի պոչամբար։
Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։
Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով։ --0—ՄՀ