ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա էին կազմակերպել Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ «Ուկրանիա, մի՛ սադրիր», «Չաջակցե՛լ ագրեսորին» վանկարկումներով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ուկրաինան իր աջակցությունը չհայտնի Ադրբեջանին։
«Ադրբեջանը ագրեսիա է ցույց տալիս։ Այս առիթով տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից հայտարարություններ են լինում և Ուկրաինայի հայտարարությունը տարածաշրջանում սրել է կոնֆլիկտը, այն ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին։ Մենք՝ որպես հայ երիտասարդներ, մեր բողոքի ակցիան ենք իարկանացնում՝ ասելով, որ սեպ եք խրում Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների մեջ։ Եկել ենք ձեզ փոխանցելու ձեր եփած բորշչը», - այսպես նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Լրագրողների հետ զրույցից և իրենց կոչերից հետո ակցիայի մասնակից երիտասարդները բորշչով հարվածներ հասցրին դեսպանության պատին՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ուկրաինայի հայտարարությունների վերաբերյալ։
Սոնա Գրիգորյան
--0--ԿԿ