ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Այսօր ընդունել եմ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Հանդիպման ընթացքում պրն Թաթոյանն ինձ ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ձեռք բերված հավաստի տվյալները և ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին»։
--00--ԱԹ