ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 28, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել «Հրամանատարը» խորագրով:
«Երկու օր առաջ 4 -րդ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Արտակ Բուդաղյանի հետ խոսում էինք ՆախիջևանուԱրտամ սպասվող թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին:
Դեմքին նույն ժպիտն էր ու հանդարտությունը: Գնդապետը տիրապետում է իրավիճակին...Սյունիքի ու Վայոց ձորի սահմանները անառիկ են.... 4-րդ բանակային կորպուսը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը:
Փառք Հայոց Բանակին»,- գրել է նա:
--00--ԱԹ