ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 25-ի դրությամբ կայացվել է 5 158 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 72 289 ստուգում, որից միայն 715-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներմն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
--0--ԱՀ