ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News
«Ես երբ առաջին անգամ գրեցի որ մահացածներին մինչև 100 հազար դրամ փող են առաջարկել, որ մահվան պատճառը գրեն կորոնավիրուս, ինձ ասեցին՝ դու դավաճան ես և այլն, հիմա էլ եմ դավաճա՞ն, թե՞ արդեն բոլորդ գիտեք, որ այդպես էլ եղել է»: Այս մասին 24TV-ի եթերում ասել է կրթությամբ բժիշկ, կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ապա հավելել, որ դա եղել է մինչև մայիս, իսկ մայիսից հետո էլ չէին առաջարկում, որովհետև իրականում էնքան մահացած կար կորոնավիրուսից, որ կարիք չկար այլևս:
«Իսկ կորոնավիրուսից մահը պետք էր, որ շատ մահ ցույց տան, դրսից շատ փող ստանան, որովհետև փողը գալիս էր ըստ վարակվածների և մահացածների քանակի, դրա համար էսօր պարետի մտքով բան է անցել, որ ինքը բոլոր փողերին չէ, որ տիրապետում է:
Եթե Արսեն Թորոսյանի հարցով լուրջ քննություն գնա, Հայաստանում այդքան իրավաբան չկա, որ նրա բոլոր հանցագործություններով զբաղվի: Պարոնա՛յք, մենք ապրում ենք ապակե տանը, էսօր նախարար ես, բա վա՞ղը», - ասել է Գրիգորյանը:
Հաղորդմանն անդրադարձ է կատարվել հասարակական-քաղաքական կարևոր այլ թեմաների ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00—ԼՄ