ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News
Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 357 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 244 612 է: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 748 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 228 359 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 21 մարդ, ընդհանուր՝ 2 867:
--00—ՄՀ