ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից մի հատված` կից գրառման մեջ խմբագրելով նաև նախապես ասվածը:
«Յուրաքանչյուր պետություն, այդ թվում Հայաստանը, առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով և հետաքրքրություններով։
Անդրադառնում եմ ՄԱԿ-ում Բելառուսի հետ կապված քվեարկության մասին հարցին։
Ճշգրտում. Բելառուսը չի հանդիսանում ԵԽ անդամ, ինչպես նշել եմ տեսանյութում»,- գրել է նա:
--00--ԱԹ