ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գորիսի շտաբից ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թիրախները ռազմական օբյեկտներն էին ու քաղաքացիական ենթակառուցվածները:
«Երեկ ուշ երեկոյան վերադարձել եմ Ստեփանակերտից։ Իրավիճակն այնպիսին է, որ Ստեփանակերտն ամբողջությամբ ռմբակոծության տակ էր, և որևէ տարբերություն չկար հրթիռների թիրախների առումով, թիրախները և՛ ռազմական օբյեկտներն էին, և՛ քաղաքացիական, հատկապես ենթակառուցվածները, ինչը խաթարում է քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը»,-ասել է Արսեն Թորոսյանը:
Նախարարը չի բացառել, որ կարող է ուղիղ հարված լինել բժշկական ենթակառուցվածքներին, Ինչը պատերազմական հանցագործություն է։
--00—ԼՄ