ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։ Այս մասին հայտնում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։
«Հանրապետական հիվանդանոցում րոպեներ առաջ ավարտվել է «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի վիրահատությունը, ով նախօրեին վիրավորվել էր գլխուղեղի շրջանում։
Հինգ ժամ տեւած վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել։
Բժիշկները վիճակը գնահատում են կայուն։
Շնորհակալություն բուժանձնակազմին։ Աստված զորավիգ բոլորին»,- նշում է Միացյալ Հայաստան կուսակցությունը։
Ծանր վիրավորվել է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ մարտիկ Վահան Բադասյանը։
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Վահան Բադասյանի՝ վիրավորում ստանալու դեպքի մասին հայտնել է մի քանի կարևոր տեղեկություն՝ նշեով, որ Վահան Բադասյանի ղեկավարած ուժերը ենթարկվել են օդային հարձակման՝ թշնամու անօդաչու թռչող սարքի կողմից:
«Հարձակման պահին Բադասյանը՝ հարավային ուղղությամբ իր հրամանատարության տակ գտնվող զորախմբի հետ խիստ պատասխանատու մարտական առաջադրանք կատարելիս է եղել:
Դատելով հարակից հանգամանքներից՝ թշնամին, թերևս, գիտակցելով թիրախի ռազմական և խորհդանշական կարևորությունը, նախ թիրախավորել է հենց Բադասյանին:
--0--ԿԿ