ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
«Վերոնշյալը միջազգային մարդասիրական իրավունքի և սովորութային իրավունքի նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում է, որոնց համաձայն՝ արգելվում է թիրախավորել հոսպիտալները և այն վայրերը, որտեղ պահվում են վիրավորները»,-գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախի ՊԲ-ի տարածած այն հայտարարությանը, թե հակառակորդը թիրախավորել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հոսպիտալներից մեկը, որտեղ բուժվում են նաև քաղաքացիական անձինք:
Ըստ ՊԲ-ի տարածած հաղորդագրության՝ դա բացահայտ ռազմական հանցագործություն է, որի հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:
--00—ԼՄ