ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
ՇՊՀ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է․
Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Արման Քոչարյանը
Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, ՇՊՀ-ի ավագ դպրոցի շրջանավարտ, ՇՊՀ-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության ուսանող Արման Արտուշի Քոչարյանը։
Ավագ սերժանտ Արման Քոչարյանը պատերազմական գործողությունների ընթացքում՝ մինչ զոհվելը արժանացել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալի։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արման Քոչարյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
--0--ԿԿ