ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները: Այդ մասին հայտնում է Սփփյուռքի հանձնակատարի գրասենյակը:
«Մեր հայրենակիցներին կրկին կոչ ենք անում զգոն լինել, չտրվել սադրանքների և համագործակցել տեղական իրավապահ մարմինների հետ»,-նշվում է գրասենյակի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ֆրանսիայի Վալանսի շրջանում հայ համայնքի բողքի ակցիայի ժամանակ ևս տեղի էր ունեցել խոշոր ծեծկռտուք այն բանից հետո, երբ խաղաղ հայ ցուցարարների վրա հարձակվել էին դանակներով և մուրճերով զինված թուրք սադրիչները։
Թուրքերի և հայերի միջև միջադեպ է գրանցվել նաև Ֆրեզնոյում: 2 հայ դանակահարվել է:
--00—ԼՄ