ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
The Guardian պարբերականը, մեջ բերելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հայտնում է, որ նախագահական ընտրություններում կեղծիքներ են եղել և սա այն դեպքում, երբ երկրում դեռևս շարունակվում են քվեարկության արդյունքների հաշվարկման գործընթացը:
«Սա կեղծիք է ամերիկյան հասարակության նկատմամբ։ Սա խայտառակություն է մեր երկրի համար»,- հայտարարել է նախագահը, ապա հավելել. «Եթե անկեղծ՝ մենք հաղթել ենք այս ընտրություններում»:
Ըստ աղբյուրի՝ Թրամփը դեռևս չի վերընտրվել, սակայն արդյունքների հաշվարկման ավարտից հետո, որը կարող է դեռ մի քանի օր տևել, խոստացել է դիմել Գերագույն դատարան:
Հիշեցնմենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 66,736,070 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից, որը ստացել է 65,083,919 քվե։ Բայդենը ստացել է նաև 236 ընտրիչի ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213, իսկ ընտրվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ստանա ընտրիչների 270 ձայն:
--00—ԼՄ