«Հպարտ» քաղաքացիները դարձել են «կլպված» քաղաքացիներ, եթե հանդուրժենք՝ ավելի վատ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News 

Իշխանությունը բեսպրեդել է իրականացնում, դեմը կարող ենք առնել միայն հանրային ճնշմամբ, եթե դատարանի առաջ Ղարիբ Բաբայանի համար այդքան մարդ չհավաքվեր, նրան երևի կկալանավորեին, հանրային ճնշումն իր արդյունքը տալիս է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հայկ Դերզյանը։

Անդրադառնալով ընդդիմության պայքարին՝ Դերզյանը նշեց, որ պառակտում չկա, ինչպես նախկինում, հիմա էլ ուս-ուսի տված պայքարելու են, իսկ ընդդիմադիր «խոպանչիները» ոչնչի չեն կարող հասնել։
«Երկրում քաքաքացուն կլպելու պրոցես է, «հպարտ» քաղաքացիները դարձան «կլպված» քաղաքացիներ, եթե թույլ տանք՝ ավելի վատ է լինելու, սա բոլորիս պետությունն է»։


Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

--00—ԱՊ