ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։ Այդ մասին հայտնել են իրավապահ մարմինները, փոխանցում է ТАСС-ը։
Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, գրել էր, որ տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։
--00—ՍՊ