Մոսկվայում մահացել է դերասան Արսեն Պետրոսյանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

k

Մոսկվայում մահացել է պրոդյուսեր, դերասան և կասկադյոր Արսեն Պետրոսյանը, նա 45 տարեկան էր, գրում են ռուսական լրատվամիջոցները։ Դերասանի մահվան պատճառը չի նշվում։

Արսեն Պետրոսյանը ֆիլմերում սկսել է նկարահանվել 10 տարի առաջ։ 

Պետրոսյանը ծագումով Նեֆտեգորսկից է (Կրասնոդարի մարզ): Նրա հայտնի գործերից են «Դատապարտվածները», «Խոստումը», «Սարմատը» և այլն։


 

--00—ՍՊ