Արարատի մարզում մթերային խանութ են թալանել՝ տանելով ծխախոտներ, տեսաձայնագրող սարք, գումար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

DD
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գողություն է կատարվել Ղուկասավան գյուղի խանութներից մեկից։


Աղբյուրի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ հունվարի 31-ին ժամը 01։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Վարդան Վ․-ին պատկանող Ղուկասավան գյուղում գործող մթերային խանութի «Եվրո» արտադրության մուտքի դուռը և ապօրինի մուտք գործելով ներս՝ սրահից գաղտնի հափշտակել են տարբեր տեսակի ծխախոտներ, տեսաձայնագրիչ սարքը և դրամարկղից մոտ 30 հազար դրամ գումար:
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ