Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է. ՀԱԵ ՌԴ և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ՖՖ

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է։ Այդ մասին հայտարարել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։

«Նրա մահը մեծ կորուստ է հայ համայնքի, հայ ժողովրդի և Սարգսյանների ընտանիքի համար։ Նա բարեպաշտ հավատացյալ էր, ընտանեկան ավանդական քրիստոնեական արժեքների պահապան։ Նրա մահը սարսափելի ողբերգություն է։ Սա անընդունելի և աններելի արարք է՝ ուղղված մարդկության դեմ։

Արմեն Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև աջակցել է Դոնբաս ուղարկվող մարդասիրական օգնությանը»,- ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։



 


 

--00—ՍՊ