Ապարանում հայրն ու որդիները խոչընդոտել են ՍԱՏՄ տեսուչի աշխատանքը․ վիճաբանել են, ձերբակալվածներ կան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

հհ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 31-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ վիճաբանություն է տեղի ունեցել Ապարան քաղաքի Ս.Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ի սեփականատիրոջ և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի տեսուչի հետ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկանության Ապարանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչության մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչ, Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Ամբակում Ս․-ն հերթական շրջայցի ժամանակ Ապարան քաղաքի Ս. Ջալալյան փողոցում գործող «Մսի իրացման կետ»-ում նկատել է ոչ սպանդանոցային ծագման միս, որի առգրավման ընթացքում վիճաբանություն է սկսկվել սեփականատիրոջ, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Հայկ Գ․-ի, նրա որդիների, Արագածոտնի մարզի բնակիչներ 43-ամյա Խաչիկ Գ․-ի և 38-ամյա Կարեն Գ․-ի միջև և  նրանք խոչընդոտել են տեսուչի օրինական գործողություններին, քաշքշել, հայհոյել և դուրս են հանել մսի վաճառակետից:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ապարանի համայնքային ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ, հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Ապարան քաղաքում հայտնաբերվել են Կարեն և Խաչիկ Գ․-երը և տեղափոխվել ոստիկանության Ապարանի բաժին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 


 

--00—ՍՊ