ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
Կատալոնական Բերգա քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Բարսելոնայի Հայկական մշակութային միությունը:
«Քաղաքային խորհրդի լիագումար նիստը՝ Բարսելոնայի Հայկական մշակութային միության առաջարկով՝ ձայների մեծամասնությամբ ընդունել և ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ինքնիշխանությունը»,- ասված է հաղորդագրությունում:
--00—ՄՀ