ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի մասիսցիներ: Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին: Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամենինչ անիմաստ է»։
--00--ԱՀ