ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
ԱԱԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին։ Այս մասին 24News-ին հայտնեց նրա օգնական Գեղամ Պետրոսյանը։
Շարմազանովը կալանավորվեց 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։
Օգնականը մանրամասնեց, որ ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ։
Հիշեցնենք,որ Շարմազանովը ևս մասնակցում էր 17 կուսակցություների հրավիրած հանրահավաքին։
--00--ԱՀ