ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Իրանի ԱԳՆ խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ երկրի հյուսիսարևմտյան սահմանին փոփոխություն տեղի չի ունեցել, գրում է IRNA գործակալությունը:
Նշելով, որ սահմանագծում փոփոխություն չի եղել, և որ ապագայում էլ չի լինի, նա ընդգծել է, որ Իրանը երբեք չի ընդունի այլ բան, քան այն ինչ հայտարարել են երկու կողմերը:
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ այն միջանցքը, որը վիճահարույց է դարձել այս օրերին, պարզապես տարանցիկ ուղի է, և որ այն մանրամասն ուսումնասիրվում է Իրանի ԱԳՆ-ի կողմից։
Ըստ աղբյուրի՝ Իրանը ողջունում է ԼՂ հարցի ցանկացած խաղաղ լուծում, և որ որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության խաղաղ լուծումը շահեկան է ամբողջ տարածաշրջանի համար։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ, ըստ Իրանի ԱԳՆ-ի, ահաբեկչական խմբերը պետք է արդեն լքած լինեն տարածաշրջանը:
--00—ԼՄ