Իրանի ԱԳՆ խոսնակը ողջունել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

l-0x107wh-1280x746z-0.6141

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղայիի հետ: Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը ևս մեկ անգամ ողջունել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը և հույս հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի ստորագրել այդ փաստաթուղթը՝ նպաստելով տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԻԻՀ երկկողմ օրակարգի՝ հանրային դիվանագիտությանն առնչվող հարցերին, կարևորել այդ ուղղությամբ փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

--00—ՅՄ