ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Ռուս փրկարարները, որ ժամանել են Լեռնային Ղարաբաղ` հումանիտար օգնություն ցուցաբերելու, Ստեփանակերտի մերձակայքում ճամբար են տեղակայել: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:
Փրկարարներին հատկացվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի շենքը, որում կտեղակայվի օպերատիվ շտաբը և կտեղավորվեն ՌԴ ԱԻՆ աշխատակիցները: Այստեղից կհամակարգեն օպերատիվ խմբի գործողությունները և կպահպանվի կապը Մոսկվայի հետ:
Այս խումբը պետք է մաս կազմի ՌԴ կողմից ստեղծվող Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի, որ պետք է օգնի տեղի բնակչությանը:
--00--ԱԹ