ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ոստիկանության պետի հանձնարարականով ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել ոստիկանության կապիտան Սերգեյ Ղարիբյանի՝ ոստիկանությունում ծառայությունից ազատվելու զեկուցագրի վերաբերյալ արած հայտարարության կապակցությամբ։
«Քննությամբ կպարզվի՝ ապօրինի հրամաններ ու ցուցումներ արդյոք տրվել են, և որ պաշտոնյաների կողմից են դրանք տրվել։
Ծառայողական քննության արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, իսկ մինչ այդ զանգավածային լրատվության միջոցներին հորդորում ենք զերծ մնալ լարվածության տպավորություն ստեղծելու և ապաքաղաքական ոստիկանությանը իր գործառույթներին ոչ հարիր գործընթացների մեջ ներքաշելու փորձերից», - նշված է ոստիկանության ներկայացրած պարզաբանման մեջ։
Հիշեցնենք՝ Մաշտոցի ոստիկանության բաժնից կապիտան Սերգեյ Ղարիբյանը զեկուցագիր էր ներկայացրել ոստիկանությունում ծառայությունից ազատվելու մասին, նշելով, թե ապօրինի հրամանը կատարման ենթակա չէ:
--00—ԼՄ