ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։
«Կասկածելի որակի և տեսքի դեղերի առնչվելու դեպքում կարելի է զանգահարել ԱԱՏՄ թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով կամ գրավոր բողոք ուղղել info@hlib.am էլեկտրոնային հասցեով։
Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ տեսչական մարմինը նաև իրազեկման աշխատանք է տանում, մասնավորապես, դեղատներում փակցվում են իրազեկման թերթիկներ»,- հայտնում է ՀՀ ԱԱՏՄ-ն։
--00—ԼՄ