ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը:
Շահառու են 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։
Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի: Մարտական գործողությունների ավարտից հետո ԼՂ է վերադարձել ավելի քան 41 հազար քաղաքացի:
--00—ԼՄ